
Cardiology Berlin Consultancy
Ինֆորմացիա | Ախտորոշում | Բուժում
Մեր մասին
Մենք բարձր որակավորմամբ գերմանացի սրտաբանների խումբ ենք` տեղակայված Բեռլինում, մասնագիտացած սրտաբանական ոլորտների և հիվանդությունների լայն շրջանակում: Մեր փորձը ներառում է առաջադեմ որակավորում էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտությունների, կորոնար անգիոգրաֆիայի, սրտի ռիթմավար թերապիայի, սրտի փականների ինտերվենցիոն վերանորոգման, ինչպես նաև ախտորոշման մեթոդների` ինչպիսիք են էխոկարդիոգրաֆիան, սրտի հետազոտություն ՄՌՏ-ի և ԿՏ-ի միջոցով: Այս ամենը հարմարավետ տեղակայված է մեկ տանիքի տակ` Բեռլին-Շպանդաու թաղամասում, ընդարձակ և գեղեցիկ անտառի մեջ, որտեղ և մենք առաջարկում ենք սրտանոթային համակարգի լիարժեք խնամք:

ՍՐՏԻ ԽՆԴԻՐՆԵՐ
Սրտի հիվանդությունների եվ էլեմենտների պարզ և հասկանալի բացատրություն
Ախտորոշման մեթոդները, որոշակի միջամտությունները և սրտի ռիթմավարի իմպլանտացիաները մեր հաստատությունում կարող են իրականացվել կա՛մ ամբուլատոր հիմունքներով՝ թույլ տալով նույն օրը դուրս գրվել, կա՛մ ստացիոնար հիմունքներով, ինչը կարող է ենթադրել մեկ կամ երկու օր հիվանդանոցում մնալ, եթե ցուցված է: Ընդհանուր առմամբ, մենք խորհուրդ ենք տալիս մեկ գիշեր ստացիոնար անցկացնել աբլացիաից և կորոնար միջամտություններից հետո: