top of page

Իվան Դիաս Ռամիրես

Իվանը 2000 թվականին տեղափոխվեց Իսպանիայի հարավից Բեռլին՝ իր բժշկական կրթությունը Գերմանիայում ավարտելու համար: 2002-ից 2019 թվականներին նա իր փորձառությունը ներդրեց Եվրոպայի ամենահայտնի և ամենամեծ հիվանդանոցներից մեկում՝ Շարիտեում, որտեղ նա մասնագիտացել է որպես ինվազիվ սրտաբան՝ կենտրոնանալով էլեկտրոֆիզիոլոգիայի բնագավառի վրա: Շարիտեում իր պաշտոնավարման ընթացքում նա առանցքային դեր է խաղացել Շարիտե-միտտեի էլեկտրաֆիզիոլոգիայի բաժանմունքի զարգացման եվ կայացման գործում: 2019 թվականին Իվանը երկու գործընկերների հետ ստեղծեց Յոհանեսշտիֆտի սրտաբանական թիմը: Այս պաշտոնում նա ծառայում է որպես սրտաբանական երեք գլխավոր բժիշկներից մեկը: Նրա մեծ փորձն ու իրավասությունը հատկապես ուշագրավ են թրթռացող առիթմիայի աբլյացիայի բնագավառում: Բացի այդ, Իվանն ունի խորը փորձ տարբեր այլ ռիթմի խնդիրների և տախիկարդիաների, այդ թվում՝ չափազանց հազվադեպ հանդիպող առիթմիաների բուժման մեջ:

one of the main specialists

Դավիթ Սաղաբալյան

Դավիթը Հայաստանից տեղափոխվել է Բեռլին 2008-ին և աշխատել Բեռլինի զինվորական հիվանդանոցում, ինչպես նաև հանրահայտ Շարիտեում 2009-ից 2011 թվականներին: Այնուհետև նա տեղափոխվեց Բեռլինի մոտ գտնվող Նաուեն քաղաքը, որտեղ ավարտեց օրդինատուրան ինվազիվ սրտաբանության ոլորտում: Այդ ընթացքում մեծ փորձ ձեռք բերելով կորոնար անգիոգրաֆիայում և սրտի ապարատային թերապիայի (Pacemaker) ոլորտում, ներառյալ սրտի ռիթմավարները, դեֆիբրիլյատորները և սրտի վերասինխրոնիզացիոն թերապիան: Դավիթն ունի EHRA-ի (European Heart Rhythm Association) "Սրտի Ռիթմավարների" մասնագետի վկայական: 2020 թվականին նա միացավ Իվանի թիմին՝ ստանձնելով առանցքային դեր որպես երեք սրտաբանական կլինիկաների առաջատար խորհրդատու: Նրա փորձը ներառում է բարդ կորոնար միջամտություններ, ինչպես նաև նորագույն ռիթմավարների տեղադրում, ինչպիսիք են Տավարայի ձախ ճյուղի ստիմուլյացիան (LBB-Pacing), անլար ռիթմավարների (Leadless pacemaker) և ենթամաշկային դեֆիբրիլյատորների տեղադրումը:

one of the main specialists

Մեր մոտեցումը

Մեր բժշկական որոշումների կայացման գործընթացի հիմքում կա երկու հիմնարար գործոն՝ ապացույցային բժշկություն և ողջախոհություն: Հիմնվելով տարբեր ինվազիվ թերապիաների և միջամտությունների մեր մեծ փորձի վրա՝ մեր մոտեցումը հարմարեցված է ձեր յուրահատուկ կարիքներին և նպատակներին: Մենք առաջնահերթություն ենք տալիս անհատականացված որոշումներին՝ հեռու մնալով բարդ և թանկարժեք միջամտություններից, որոնք կարող են հարմար չլինել ձեր կոնկրետ դեպքի համար: Մեր խորհրդակցությունների ժամանակ մենք ոչ միայն ներկայացնում ենք այլընտրանքային տարբերակներ, այլև անհրաժեշտության դեպքում քննարկում ենք կյանքի վերջնական շրջանի հասկացությունները, երբ ողջամիտ բուժման ու միջամտությունների տարբերակները սահմանափակ են: Փորձված սրտաբանների թիմ լինելուց բացի, մենք նաև ընկերներ ենք մեր անձնական կյանքում՝ կիսելով ընդհանուր հետաքրքրություններ, ինչպիսիք են ֆուտբոլը և հեծանվասպորտը: Ընկերական հարաբերությունները ընդլայնում են մեր համագործակցային մոտեցումը՝ ապահովելով կոլեկտիվ քննարկում ու որոշում բոլոր ինվազիվ մեթոդների վերաբերյալ՝ թույլ տալով մեզ համակողմանիորեն անդրադառնալ ցանկացած սրտաբանական խնդրի կամ խանգարման:

a form describing the ECG vecorts on a heart model
picture with a celebrity
friends and doctors
picture with a celebrity
biking as important part of daily activity

Պատկերասրահ

  • Facebook
  • LinkedIn

©2024 cardiologyberlin.com

bottom of page